ՀՀ-ն ու Վրաստանն աշխատում են անդրսահմանային գործակցության նախագծերի վրա![]() 30 նոյեմբերի 2016 - 14:35 AMT PanARMENIAN.Net - 2016-ի նոյեմբերի 25-ին վրացական Ռուսթավիում տեղի է ունեցել ԵՄ կողմից ֆինանսավորվող Արևելյան գործընկերության տարածքային համագործակցության Հայաստան-Վրաստան ծրագրին նվիրված հանդիպումը: Այդ ծրագիրը միավորում է անդրսահմանային գործակցության 9 նախագիծ` ներկայացվել են այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների արդյունքները Հայաստանում և Վրաստանում: Նախագծերի ղեկավարները հաշվետու են եղել վերջին արդյունքների մասին կառավարության, տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության և Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի ազգային հարթակի ներկայացուցիչներին Հայաստանից և Վրաստանից, գրում է Apsny.ge-ն: Նախագծերը մեկնարկել են 2015-ի հոկտեմբերին: Նախագծերից մեկն, օրինակ, ուղղված է Ջավախի և Շիրակի էկոհամակարգի պահպանմանը: Արևելյան գործընկերության տարածքային համագործակցության ծրագրի նպատակն է աջակցել հարևան երկրների սահմանամերձ շրջանների տեղական իշխանությունների, համայնքների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համագործակցությանը և դա կատարել սոցիալական ու տնտեսական ընդհանուր մարտահրավերները, ընդհանուր խնդիրները լուծելու միջոցով: Արևելյան գործընկերության այս ծրագիրը իրականացվում է Մոլդովա - Ուկրաինա, Հայաստան - Վրաստան, Ադրբեջան - Վրաստան և Բելառուս - Ուկրաինա սահմանային շրջաններում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր սահմանային գոտու առանձնահատկությունները: Ամբողջ ծրագիրն իրականացվում է 12,5 միլիոն եվրոյով: Հայաստան-Վրաստան համագործակցության մասով ԵՄ ֆինանսավորումը 1,35 մլն է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |