«Ավրորա 2017»-ի միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 24-ին և կավարտվեն մայիսի 28-ին![]() 30 նոյեմբերի 2016 - 15:21 AMT PanARMENIAN.Net - 2017թ. «Ավրորա» մարդասիրական մրցանակի միջոցառումները տևելու են ոչ թե 3-4 օր, այլ մեկ ամսից ավելի: Այս մասին այսօր Մատենադարանում հրավիրված ասուլիսում հայտարարել է «Ավրորա» նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը, հայտնում է Civilnet-ը: Նա նշել է, որ միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 24-ին. այդ օրը Հայաստանում կներկայացվեն 2017թ.«Ավրորայի» հավակնորդները։ Միջոցառումները կշարունակվեն մինչև մայիսի 28-ը, երբ կկայանա «Ավրորա 2017» մրցանակաբաշխությունը, և հայտնի կդառնա դափնեկիրը։ Ջիլավյանի խոսքով՝ սրանում իրենք տեսնում են շատ կարևոր խորհուրդ։ «Մենք տեսնում ենք ճանապարհ մահից մինչև կյանք, ճանապարհ հուսահատությունից մինչև հույս, ճանապարհ սպանությունից, դժոխքից մինչև հաղթանակ։ «Ավրորայի» իմաստը գիտեք՝ այդ է։ Եվ հայ ժողովուրդը, որին փորձեցին ոչնչացնել, որին փորձեցին ջնջել աշխարհի պատմությունից և աշխարհի երեսից ապրիլի 24-ին, այն փրկյալ հայերը հիմնականում մի քանի տարի հետո ստեղծեցին առաջին հայկական հանրապետությունը, և դա շատ կարևոր սիմվոլիզմ է»,- ասել է նա։ «Ավրորա» նախաձեռնության ղեկավարը նշել է, որ բացի Հայաստանում կայանալիք միջոցառումներից, կլինեն միջոցառումներ նաև աշխարհի տարբեր կենտրոններում՝ և՛ քաղաքական, և՛ տեղեկատվական։ Նախատեսված են նաև բավականին լուրջ մասնագիտացված քննարկումներ, որոնք կընթանան «Ավրորայի երկխոսություններ» (Aurora dialogues) կոնֆերանսի ներքո։ Բացի այդ՝ նախատեսվում է «Ավրորայի» ստեղծարար շրջանակում տարբեր ձևերով ներգրավել Հայաստանի և Սփյուռքի հասարակությանը։ Ջիլավյանը հավելել է, որ իր ունեցած տեղեկատվության համաձայն ընտրող հանձնաժողովի անդամ, օսկարակիր դերասան Ջորջ Քլունին դարձայլ գալու է Հայաստան, նրա հետ համագործակցությունը շարունակվում է։ «Գալու է, ցանկանում է, մեզ հետ է, և հուսով եմ՝ ոչինչ չի խանգարելու դրան»,- ասել է նա։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |