Այսօր պետական այցօվ Հայաստան է ժամանում Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը

PanARMENIAN.Net - Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով այսօր պետական այցով Հայաստան է ժամանում Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասը տիկնոջ` Մեյ Պապուլիայի հետ, հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը: Հունաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԳ փոխնախարար Թեոդորոս Կասսիմիսը, պաշտպանության փոխնախարար Իոաննիս Լաբրոպուլոսը, պաշտոնատար այլ անձինք:



Հունիսի 26-ին կկայանա նախագահների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը: Հունաստանի նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի եւ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, կհանդիպի հունական համայնքի ներկայացուցիչներին:



Հունաստանի նախագահը կայցելի նաեւ Մեծ Եղեռնի հուշահամալիր, Մատենադարան, Երեւանի պետական համալսարան:



Հունաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւանից կմեկնի հունիսի 28-ին:-0-
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---