Ժիրայր Սեֆիլյանին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ![]() 30 նոյեմբերի 2016 - 16:49 AMT PanARMENIAN.Net - «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: «Վարդաշենում» խցերի շինվերանորոգման աշխատանքներով, ինչպես նաև գերբնակեցման խնդրի լուծմամբ պայմանավորված` Ժիրայր Սեֆիլյանը տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ», - ասել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը, գրում է Aysor.am-ը: Նրա խոսքով՝ գործընթացն արտառոց չէ, իրավաչափ է և կրում է շարունակական բնույթ: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց միջոցով զենքի ապօրինի շրջանառություն կազմակերպելու մեջ: Օգոստոսի սկզբին Սեֆիլյանի գործը միացվել էր «Սասնա ծռեր»-ի գործին: Նրան այժմ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 35-225-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |