ՀՀ տնտեսական անկումը 3-րդ եռամսյակում՝ 2.6%![]() 30 նոյեմբերի 2016 - 18:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանի տնտեսական անկումը 2016-ի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս` առաջին երկու եռամսյակներում գրանցված, համապատասխանաբար, 4.3 և 1.6 տոկոսի դիմաց: Հայաստանի ՀՆԱ ծավալն այս տարվա երրորդ եռամսյակում կազմել է մոտ 3.1 միլիարդ դոլար (մեկ դոլարի դիմաց 475.36 միջին փոխարժեքով)։ Այս անկումը պայմանավորված է շինարարության ոլորտի` 8.5 տոկոսանոց և գյուղատնտեսության ոլորտի` 2.6 տոկոսանոց կրճատումներով։ Հաշվետու ժամանակահատվածում աճ է գրանցվել արդյունաբերության ոլորտում (այդ թվում` էնռրգետիկայում)` 4.5 տոկոսով, և առևտրի ու ծառայությունների ոլորտում` 4.9 տոկոսով, գրում է Նովոստի Արմենիան։ Երկրի պետբյուջեի համաձայն, ՀՆԱ աճը 2016 թվականի արդյունքներով ծրագրված է 2.2 տոկոսի մակարդակում։ Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է երկրի 1.9 տոկոսանոց տնտեսական աճ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը` 2 տոկոսանոց աճ, իսկ Եվրասիական զարգացման բանկը` 2.-2.5 տոկոսի մակարդակում։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |