Թուրքիան երախտապարտ է Հունաստանին ԵՄ-ին անդամակցելու գործընթացում աջակցելու համար

PanARMENIAN.Net - Անկարան սպասում է, որ ամերիկացի եւ իրաքցի պաշտոնյաները միջոցներ կձեռնարկեն Քրդական աշխատանքային կուսակցության (PKK) խնդրի լուծման համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլահ Գյուլը հունական Kathimerini թերթին տված հարցազրույցում: «Թուրքիայի կառավարությունը առաջնակարգ նշանակություն է տալիս PKK-ի ահաբեկիչների դեմ պայքարին: ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք, այդ թվում նախագահը, գոհունակություն են հայտնել Թուրքիայի հակաահաբեկչական ջանքերի հարցով»,- նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: Միեւնույն ժամանակ, Գյուլն ընդգծել է, որ Անկարան ողջունում է Հունաստանի արտգործնախարար Դորա Բակոյանիի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան պետք է դառնա Եվրամիության լիիրավ անդամ, հաղորդում է Turkiye թերթը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---