Կարլսենը պաշտպանել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը

Կարլսենը պաշտպանել է  շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը

PanARMENIAN.Net - Նյու Յորքում ավարտված շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտում Կարլսենը հաղթել է հավակնորդ, ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինին՝ թայ-բրեյքում, 3:1 հաշվով:

Այսպիսով, նորվեգացի շախմատիստը պաշտպանել է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Արագ շախմատի առաջին երկու պարտիայում մրցակիցները ոչ ոքի են խաղացել: Երկու պարտիայում Կարլսենն առավելության է հասել՝ սևերով և սպիտակներով:

Գլխավոր մրցամարտի 12 պարտիայից հետո 6։6 հավասար հաշիվը նշանակում էր, որ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցակիցները կհանդիպեն թայ-բրեյքում՝ նոյեմբերի 30-ին (երկուսն էլ մեկական հաղթանակ են տոնել)։ Նրանք 4 խաղ են անկացրել 25-ական րոպե ժամանակով, որին գումարվել է 10 վայրկյան՝ յուրաքանչյուր քայլի համար։

Սվեն Մագնուս Կարլսենը ծնվել է 1990-ի նոյեմբերի 30-ին Տյոնսբերգում: Նորվեգացի շախմատիստ է, գրոսմայստեր, աշխարհի 16-րդ չեմպիոն, աշխարհի շախմատիստների վարկանիշային աղյուսակում թիվ 1 շախմատիստ։

Նա աշխարհի ամենաերիտասարդ գրոսմայստերներից երրորդն է՝ Սերգեյ Կարյակինից և Պարիմարյան Նեգիից հետո։

Նրա 2882 վարկանիշը ամենաբարձրն է շախմատի պատմության ամբողջ ընթացքում։ Բացի շախմատից Կարլսենը զբաղվում է ֆուտբոլով, դահուկասահքով, մեծ թենիսով, բասկետբոլով։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---