ՄԻՊ. «Փոքր Մհեր» կրթահամալիրում խնդիրներ են բացահայտվել![]() 1 դեկտեմբերի 2016 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Տեղեկության հրապարակային աղբյուրներից նոյեմբերի 28-ին ստացած տվյալների համաձայն՝ «Փոքր Մհեր» կրթահամալիրի տնօրենը պարբերաբար սպառնալիքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցնում կրթահամալիրի սաների և սպաների հասցեին՝ վիրավորելով նրանց արժանապատվությունը: Նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել էր հարցի քննարկման ընթացակարգ սեփական նախաձեռնությամբ: Տեղի է ունեցել անհապաղ այց «Փոքր Մհեր» կրթահամալիր: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել կրթահամալիրի սաների հետ, հանդիպել կրթահամալիրի ղեկավարությանը, կատարել այլ համապատասխան ուսումնասիրություններ: Այցի ընթացքում բացահայտել են մտահոգիչ և անհետաձգելի միջամտություն պահանջող խնդիրներ: Կրթահամալիրի սաները առանձնազրույցների ընթացքում պնդել են իրենց նկատմամբ վատ վերաբերմունքը, որ հնչել է նաև հրապարակայնորեն: Բացահայտվել են նաև խնդիրներ, որոնք վերաբերում են կրթահամալիրի գործունեությունը կարգավորող ակտերին, ինչպես նաև այդ հաստատությունում սովորողների նկատմամբ ներգործության միջոցներին ու դրանց կիրառության պրակտիկային: Մարդու իրավունքների պաշտպանը հարցն անմիջապես քննարկվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի հետ և քննարկման արդյունքներով նաև նախարարություն են ներկայացվել կրթահամալիրում արձանագրված խնդիրները՝ դրանց լուծմանն ուղղված առաջարկով: ՄԻՊ-ի այս հայտարարությամբ չեն հրապարակվում նկարագրված խնդիրների մանրամասները՝ հաշվի առնելով երեխաների լավագույն շահը, ինչպես նաև հարցի քննարկման ընթացակարգի իրավական պահանջը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |