«Հյուսիս-հարավի» Քաջարանից Սիսիան հատվածը կարող է վճարովի լինել 1 դեկտեմբերի 2016 - 11:59 AMT PanARMENIAN.Net - «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի որոշ հատվածներ, մասնավորապես Քաջարանից Սիսիան ընկած հատվածը, չի բացառվում, որ լինի վճարովի։ Տրանսպորտի և կապի առաջին փոխնախարար Արթուր Առաքելյանը մանրամասնել է, թե խոսքն ինչի մասին է. «Քանի որ Հյուսիս-Հարավը մեծ ֆինանսական բեռ է արտաքին պարտքի տեսանկյունից, վարչապետը մեզ հանձնարարեց, որ դիտարկենք այլընտրանքային ֆինանսավորման մեխանիզմները, որոնցից հիմնականը մասնավորի ներդրմամբ ճանապարհի կառուցումն է: Դա ընդունված պրակտիկա է աշխարհում, երբ մասնավորը գումար է ներդնում, ճանապարհ կառուցում և դարձնում այն վճարովի, և այդ վճարների հաշվին ստանում է եկամուտ: Այդ հատվածը Քաջարանից Սիսիան ընկած հատվածն է, որտեղ նախատեսվում է կառուցել 2 խոշոր թունել՝ մեկը 4,7 կմ երկարությամբ, մյուսը՝ 8,5 կմ երկարությամբ: Դրանց կառուցմամբ գործող ճանապարհը կկրճատվի մոտավորապես 60-70 կմ-ով, նաև կտնտեսվի մոտ 2,30-3 ժամ՝ սահմանից մինչև Սիսիան հասնելու համար», մեջբերում է Armtimes.com-ը: Առաքելյանը հստակեցրել է՝ քաղաքացին, նաև բեռնափոխադրողը հնարավորություն է ունենալու ընտրել՝ վճարովի ճանապարհով է ցանկանում երթևեկել, թե՝ անվճար: Ինչ վերաբերում է հարցին, թե կան արդյոք հաշվարկներ, թե որքան կարժենա այդ ճանապարհով երթևեկելը, փոխնախարարն ասել է. «Դեռ չկան հաշվարկներ, տարբեր մոտեցումներ ենք հաշվում: Իհարկե, մեր քաղաքացիները կօգտվեն այդ ճանապարհից, բայց այն հիմնականում նպատակ ունի ՀՀ-ն տարանցիկ երկիր դարձնելու: Աշխարհը ցանկություն ունի առևտուր անել Իրանի հետ, այդ թվում տրանսպորտային ընկերությունները փնտրտուքի մեջ են, թե ինչ ուղղությամբ է հնարավոր բեռներ հասցնել Իրան և հակառակը»,- ասել է Առաքելյանը: Փոխնախարարի խոսքով՝ Հյուսիս-Հարավի որոշ հատված վճարովի դարձնելու առաջարկը վարչապետի հանձնարարությամբ են մշակել և մի քանի օր անց ամբողջական կզեկուցեն գործադիրի ղեկավարին: Հարցին՝ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները կավարտե՞ն մինչ 2020 թվականը, ինչպես նախատեսել էին ի սկզբանե, փոխնախարարն պատասխանել է. «Ժամանակին կավարտենք այն բոլոր հատվածները, որոնք նախատեսված են. ամեն ինչ կախված է ֆինանսներից, եթե միջոցներն այս պահի դրությամբ հասանելի լինեն ամբողջ հատվածի համար, մենք 2020-ին հնարավորություն ունենք ավարտել»: Նոյեմբերի 19-ին Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է «Հարևանության ներդրումային գործիքով» ֆինանսավորվող 12 մլն եվրո դրամաշնորհ տրամադրելու մասին համաձայնագիր, որով տրամադրվող միջոցները կօժանդակեն Հայաստանի համար ռազմավարական կարևոր նշանակության տրանսպորտային ենթակառուցվածքի՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» կառուցման աշխատանքներն ավարտին հասցնելուն։ 2013 թվականին Եվրոպական ներդրումային բանկը ստորագրել է Հայաստանի կարևորագույն ավտոտրանսպորտային միջանցքի՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» բարեկարգման աշխատանքների ֆինանսավորման համար 60 մլն եվրո վարկ տրամադրելու մասին պայմանագիր: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |