Հայաստանի եւ Հունաստանի նախագահները քննարկել են երկկողմանի հարաբերությունների ողջ սպեկտրը

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ՀՀ-ում պետական այցով գտնվող Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ- հունական հարաբերությունների ողջ սպեկտորը, անդրադարձել են եվրակառույցների շրջանակում փոխգործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաեւ կարծիքներ են փոխանակել միջազգային հրատապ հարցերի վերաբերյալ:



Այնուհետեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Կարոլոս Պապուլիասի մասնակցությամբ տեղի են ունեցել հայ-հունական բանակցություններն` ընդլայնված կազմով: Քննարկվել են տնտեսական համագործակցության առաջնային ուղղություններն ու դրանց ակտիվացման հնարավորությունները:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---