ՌԴ-ն զգուշացրել է Կիևին պատասխան հարվածի մասին, եթե Ղրիմի մոտակայքում հրթիռներ գործարկվեն 1 դեկտեմբերի 2016 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը պաշտոնապես զգուշացրել է Ուկրաինային, որ մտադիր է խոցել նրա հրթիռները, եթե Սև ծովում հրետանային զորավարժանքի արդյունքում դրանք հայտնվեն Ղրիմի մոտակայքում: Համապատասխան իրազեկումը հրապարակվել է օդանավերի իրազեկման ու աէրոնավիգացիոն տեղեկատվության NOTAM կայքում: Փաստաթղթում ասվում է, որ Օդեսայի և Սիմֆերոպոլի թռիչքային գոտում հրթիռների հայտնաբերման դեպքում ՌԴ հակաօդային պաշտպանությունը խոցելու է դրանք: «Եթե գործարկված հրթիռները սպառնալիք հանդիսանան ռուսական օբյեկտների համար` օդում, ծովում կամ ցամաքում, պատասխան հարված կհասցվի»,-ասվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ի պատասխան Ուկրաինայի դեկտեմբերի 1-ին և 2-ին հրետակոծության կապակցությամբ արգելված գոտիների մասին իրազեկման, հայտնում է Deutsche Welle-ն: Դեկտեմբերի 1-ի առավոտյան Ուկրաինայի ՌՕՈւ ուսումնական օդային հրթիռային վարժանքներ է սկսել երկրի հարավում և Սև ծովի հատվածում: Այդ մասին «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է «Հարավ» օդային հրամանատարության մամուլի կենտրոնի պետ Վլադիմիր Կրիժանովսկին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |