Ռոբերտ Քոչարյանը նորից հաստատել է, որ Հայաստանը չի պատրաստվում ՆԱՏՕ մտնել

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում ՆԱՏՕ մտնելու մասին հարց չկա: Այդ մասին Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, Հայաստանը բավական հաջող համագործակցում է ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում: «Որպեսզի Հայաստանը մտնի ռազմական դաշինք, պետք է որոշել, թե որքանով այդ քայլը կբարձրացնի երկրի պաշտպանության եւ անվտանգության մակարդակը: Անվտանգության եւ պաշտպանության այն չափանիշները, որոնք մենք ունենք այժմ, օպտիմալ տարբերակ է»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը:
 Ուշագրավ
---