2017-ի պետբյուջեի եկամուտների և ծախսերի ծավալը կարող է ավելանալ![]() 1 դեկտեմբերի 2016 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Գործադիրը դեկտեմբերի 1-ի նիստում հավանություն է տվել ՀՀ 2017թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններին: Պետբյուջեի նախագծի լրամշակված տարբերակը կներկայացվի ՀՀ կառավարության աշխատակազմ, որից հետո սահմանված կարգով՝ Ազգային ժողով: Ազգային ժողովում պետբյուջեի նախագծի քննարկումների արդյունքներով կառավարությունն ԱԺ մշտական հանձնաժողովներից և պատգամավորներից ստացել է 339 առաջարկություն: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, որ հաշվի առնելով միայն հստակ գումարներ պարունակող առաջարկությունները` բյուջեի նախագծի լրացուցիչ եկամուտների և ծախսերի զուտ ծավալներն առաջարկվել է ավելացնել, համապատասխանաբար, մոտ 97 և մոտ 84.3 ՀՀ մլրդ դրամով: Փոփոխությունների արդյունքում, ՀՀ 2017թ. պետբյուջեի նախագծի վերջնական տարբերակում եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի ամփոփ ցուցանիշները կկազմեն, համապատասխանաբար, եկամուտներինը` 1.210 մլրդ ՀՀ դրամ (եկամուտներ/ՀՆԱ - 22.4 տոկոս), որից հարկային եկամուտներ և տուրքեր 1.135 մլրդ ՀՀ դրամ կամ հարկեր/ՀՆԱ–21 տոկոս, ծախսերինը` 1.36 մլրդ ՀՀ դրամ կամ ծախսեր/ՀՆԱ – 25.2 տոկոս, դեֆիցիտինը` մոտ 150 մլրդ ՀՀ դրամ, դեֆիցիտ/ ՀՆԱ հարաբերակցությունը՝ 2.8 տոկոս: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |