Կարոլոս Պապուլիաս. Թուրքիան պետք է հարմարվի ԵՄ-ի պահանջներին, այլ ոչ թե ընդհակառակը

PanARMENIAN.Net - «Ինչպես գիտեք, 2005 թվականից Թուրքիան բանակցություններ է վարում Եվրամիության հետ այդ կազմակերպություն մտնելու մասին: Հունաստանն առաջին օրվանից հանդես է եկել ԵՄ-ին Անկարայի անդամակցության օգտին»,- Հայաստանի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը: Նրա խոսքերով, Թուրքիան պետք է հարմարվի ԵՄ-ի պահանջներին, այլ ոչ թե ընդհակառակը: «Ես հուսով եմ, որ Անկարան կմտածի եւ հաշվի կառնի, որ չի կարելի մտնել Եվրոպա Կիպրոսում 35-հազարանոց օկուպացիոն բանակ ունենալով, որը հանդիսանում է ԵՄ անդամ»,- ասել է Պապուլիասը:
 Ուշագրավ
---