ՀՀ-ում արևային կայաններից էլէներգիայի վաճառքի սակագինը սահմանվել է 1 դեկտեմբերի 2016 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողը հաստատել է ՀՀ արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը՝ 42.645 դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը: Կատարված օրենսդրական փոփոխություններից հետո ՀՀ-ում ֆիզիկական և իրավաբանական անձինք սեփական կարիքները բավարարելու համար կարող են տեղադրել մինչև 150 կՎտ հզորությամբ արևային ինքնավար կայաններ, արտադրել էլեկտրաէներգիա, իսկ ավելցուկը վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»: Մինչև 2020 թ. ՀՀ կառավարությունը նախատեսում է էներգետիկ ծախսերը կրճատել 38 տոկոսով: Այդ մասին նոյեմբերի 23-ին հայտնել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը: Արևային էներգետիկայի զարգացման նպատակով, 2017-ից նախարարությունը նախատեսում է անցկացնել նաև միջազգային մրցույթ՝ 50 մգվտ հզորությամբ արևային կայան կառուցելու համար: Մրցույթում հաղթելու առաջին և ամենակարևոր նախապայմանը ցածր սակագինն է: Արևային էներգիայի զարգացման խթանման նպատակով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը` Համաշխարհային բանկի և Համաշխարհային բնապահպանական հաստատության դրամաշնորհի օժանդակությամբ իրականացրել են «Հայաստանում արդի արեգակնային ՖՎ էներգետիկայի զարգացման օժանդակում» ծրագիրը: Ուսումնասիրվել են ֆոտոէլեկտրական արդյունաբերության ներուժի զարգացման հնարավորությունները Հայաստանում։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |