Հունաստանի նախագահ. Հայոց ցեղասպանությունն իրագործողները պետք է ճանաչեն այդ ոճրագործությունը եւ ներողություն խնդրեն27 հունիսի 2007 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Ծիծեռնակաբերդ: Հունաստանի նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, արծաթե եղեւնի է տնկել Հիշատակի պուրակում եւ այցելել է Ցեղասպանության թանգարան: Հուշամատյանում Կարոլոս Պապուլիասը գրել է. «Հայոց ցեղասպնությունը մարդկության պատմության սեւ էջերից է, եւ այն իրագործողները պետք է ճանաչեն այդ ոճրագործությունը, պատասխան տան եւ ներողություն խնդրեն»: Նշենք, որ Թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը Հունաստանի նախագահին «Հուշամեդալ» է հանձնել եւ ծանոթացրել թանգարանի ցուցանմուշներին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |