ԱՄՆ-ն 10 տարով կերկարացնի Իրանի դեմ պատժամիջոցները 2 դեկտեմբերի 2016 - 12:57 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 1-ին հավանություն է տվել ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագծին Իրանի դեմ գործող պատժամիջոցների մասին օրենքը 10 տարով երկարացնելու մասին: Ինչպես ասել է միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Ռոբերտ Մենենդեսը, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության ուժի մեջ մտնելուց հետո Թեհրանը շարունակել է «ջանքեր գործադրել, ուղղված տարածաշրջանի ապակայունացմանն ու այնտեղ իր ազդեցության ընդլայնմանը»: «Իրանը բալիստիկ հրթիռների փորձարկումներ է իրականացնում»,-հիշեցրել է օրենսդիրը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Այժմ օրինագիծը պետք է ստորագրի ԱՄՆ նախագահը: Չնայած Իրանը սկսել է կրճատել իր միջուկային ծրագիրը, ԱՄՆ-ն դեռ պահպանում է Իրանի և առանձին իրանական ընկերությունների դեմ գործող պատժամիջոցները մի շարք պատճառներով: Մասնավորապես, դա կապված է Իրանում բալիստիկ հրթիռների մշակման, իրավապաշտպանների հայտարարությունների և ԱՄՆ կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների հետ Իրանի հարաբերությունների հետ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել |