«Արթիկ» ՔԿՀ-ում ՄԻՊ-ը խնդիրներ է գտել. Հարցումներ են նախապատրաստվում![]() 2 դեկտեմբերի 2016 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի աշխատակիցները դեկտեմբերի 1-ին ՄԻՊ-ին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդի անդամների հետ իրականացրել են չհայտարարված, մոնիթորինգային այց «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ: Արձանագրվածմի շարք խնդիրների կապակցությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախապատրաստվում են համապատասխան հարցումներ: Խմբի անդամներն այցի ընթացքում առանձնազրույցներ են ունեցել քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների հետ, ինչպես նաև անմիջականորեն ծանոթացել են քրեակատարողական հիմնարկի պահման պայմաններին: Այցի ընթացքում ուսումնասիրվել են նաև քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց բժշկական սպասարկման հարցերը, ինչպես նաև այդ անձանց իրավունքների իրացման հնարավորությունները: Կատարվել է համապատասխան փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրություն: Այցի շրջանակում հանդիպում է կայացել նաև քրեակատարողական հիմնարկի ղեկավար անձնակազմի հետ, քննարկվել պահման պայմաններին առնչվող մի շարք հարցեր: Ավելի վաղ՝ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի աշխատակիցները 2016 թվականի նոյեմբերի 14-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդի անդամներ են, իրականացրել են չհայտարարված, մոնիթորինգային այց «Սևան» քրեակատարողական հիմնարկ: Տեղեկացվել էր, որ արձանագրված մի շարք խնդիրների կապակցությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախապատրաստվում են համապատասխան հարցումներ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |