Թուրքիայում քրդերի հետ բախումներում 3 զինվորական է սպանվել

Թուրքիայում քրդերի հետ բախումներում 3 զինվորական է սպանվել

PanARMENIAN.Net - Երեք թուրք զինծառայող է սպանվել Թուրքիայի հարավ-արևելքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների հետ բախումներում: Միջադեպը տեղի է ունեցել Հաքքյարի գավառի Չուքուրջա շրջանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին DHA վրա հղումով:

Եվս 3 թուրք զինվորական վիրավորվել է:

Թուրքիայում 2015-ի հուլիսին ՔԱԿ հետ զինված հակամարտության վերսկսումից հետո քուրդ ապստամբների հարձակումների հետևանքով մոտ 800 թուրք զինվորական և ոստիկան է սպանվել, ինչպես նաև մոտ 300 քաղաքացիական անձ: Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտնել է այդ ընթացքում ՔԱԿ մոտ 10.000 անդամի ոչնչացման մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---