Մոսկվան ԼՂ հիմնախնդրի քաղաքական և դիվանագիտական կարգավորման կողմնակից է

Մոսկվան ԼՂ հիմնախնդրի քաղաքական և դիվանագիտական կարգավորման կողմնակից է

PanARMENIAN.Net - Ռուսաստանն ակտիվորեն հանդես է գալիս հետխորհրդային տարածքի հակամարտությունների քաղաքական և դիվանագիտական կարգավորման օգտին: Այդ մասին ասվում է ՌԴ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգում, որը դեկտեմբերի 1-ին հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում:

«Մասնավորապես ՌԴ-ն նպաստում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ այլ երկրների հետ փոխգործակցությամբ`ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների 2009-2013թթ. համատեղ հայտարարություններում շարադրված սկզբունքների հիման վրա»,-ասվում է հայեցակարգի տեքստում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 1-ին հավանություն է տվել Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգին: Համապատասխան հրամանագիրն ու հայեցակարգի տեքստը հրապարակվել են իրավական տեղեկատվության պաշտոնական առցանց պորտալում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---