ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարացման 1-ին փուլն ավարտվել է![]() 2 դեկտեմբերի 2016 - 15:21 AMT PanARMENIAN.Net - ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարացման առաջին փուլի միջոցառումները հաջողությամբ ավարտվել են։ Այդ մասին ասվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հանդիպմանը «Ռոսատոմ» ընկերության տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովի և «Ռոսատոմ Սերվիս» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովի հետ: Ռուսական պատվիրակությունը Հայաստանում է գտնվում Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում հայ-ռուսական Համատեղ համակարգող հանձնախմբի երրորդ նիստին մասնակցելու նպատակով: Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման հետ կապված հարցերը։ Կողմերն անդրադարձան իրականացվող աշխատանքների ընթացքին և առաջիկա անելիքներին: Նշվել է, որ աշխատանքներ են տարվում հաջորդ փուլերի իրականացման ուղղությամբ։ Հաշվի առնելով ՀԱԷԿ-ի նշանակությունը Հայաստանի էներգետիկ համակարգի համար՝ կարևորվել է նախատեսված ժամանակացույցի համաձայն միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրն իրականացվում է ՌԴ կառավարության կողմից հատկացված 270 մլն դոլար վարկային և 30 մլն դոլար դրամաշնորհային միջոցների հաշվին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |