Բուհերում գիտխորհրդի դերը կմեծանա. Այն պատասխանատու կլինի ակադեմիական որակի համար 2 դեկտեմբերի 2016 - 15:40 AMT PanARMENIAN.Net - «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի համաձայն ձևավորվելու է ինքնուրույն բուհական համակարգ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, հայտնում է Aysor.am-ը: «Փորձել ենք հնարավորինս նվազեցնել նախարարության դերակատարումը և ձևավորել ինքնուրույն բուհական համակարգ: Այս օրենքը ճանապարհ է բացում բուհում բոլոր տիպի կառավարման հետ առնչվող երկրորդական խնդիրները նախարարության վրայից բեռնաթափելուն», - նշել է Մկրտչյանը: Նա նշել է, որ այս նպատակով բուհերում ներմուծվելու է երկու հիմնական հասկացություն՝ պրոֆեսիոնալ մենեջեր, որը ռեկտորն է լինելու, և գիտխորհուրդ:«Գիտխորհրդի դերակատարությունը մեծացրել ենք, այսինքն՝ իրենք պետք է կարողանան պատասխան տալ ամբողջ ակադեմիական որակի համար, իսկ ռեկտորի ֆունկցիան լինելու է ընդամենը կառավարման համակարգը», - նշել է նախարարը: Անդրադառնալով պատահական մարդկանց մոտ ռեկտոր դառնալու ցանկություն առաջանալու մտավախությանը`Լևոն Մկրտչյանը պատասխանել է. «Նոր օրենքի նախագծի համաձայն, ռեկտորն է պատասխանատու ֆինանսական և կազմակերպչական խնդիրների համար, ուստի թող բուհը որոշի՝ ում է ընտրում որպես ռեկտոր»: Նախարարը հավելել է նաև, որ Հայաստանի բուհերում ներմուծվելու է ՀՀ կառավարության ծրագրում ընդգրկված անձեռնամխելի ֆոնդերի գաղափարը: «Եթե հիշում եք, կառավարության ծրագրում ամրագրվեց անձեռնամխելի ֆոնդերի գաղափարը: Հիմա մենք փորձում ենք համալսարաններից պահանջել, որպեսզի ձևավորեն նման ֆոնդ: Եթե համալսարանը ճիշտ ձևաչափ ունի և հասարակությունը հարգում է այն, ապա բուհը ձևավորում է ֆոնդ, որը տալիս են տնօրինելու անկախ հաստատությանը, որի եկամուտներից հետագայում համալսարանը օգտվում է՝ իր նպատակաների համար», - նշել է նախարարը: Լևոն Մկրտչյանը ընդգծել է, որ աշխարհում գրագետ և ֆինանսապես ճիշտ կառավարվող համալսարաններում ուսանողների վճարների բյուջեն լինում է համալսարանական ընդհանուր բյուջեի ոչ ավել, քան 30-40%, այնինչ Հայաստանում՝ պատկերն ամբողջովին այլ է: «Այսօր մեր համալսարանները՝ բացառությամբ Հայաստանում աշխատող միջազգային համալսարանների՝ Ֆրանսիական, Ամերիկյան, Սլավոնական, մնացած բոլորը, ըստ էության, երկու ֆինանսավորման հենք ունեն. շատ փոքր քանակությամբ բյուջե՝ ոչ ավել քան 20%, իսկ ֆինանսավորման 80%՝ ուսանողների վճարից», - ասել է նախարարը: Ըստ Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալների՝ 2008-2016 թթ. միասնական քննություններին մասնակցության հայտ ներկայացրած դիմորդների թվի մասով, ընդհանուր առմամբ նվազման միտում է դիտվում՝ սկսած 2009-ից: 2014 թ. համեմատությամբ 2015 թ. հայտագրվածների թիվը նվազել է 467-ով (3.6%-ով), իսկ 2015-ի համեմատությամբ՝ 2016-ին՝ 455-ով (3.6%-ով): Ընթերցեք նաև. ՀՀ շրջանավարտների կրթվածության անկումներն ու վերելքները Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |