Էրդողան. Թուրքիան ոչ թե հյուր է Եվրոպայում, այլ տեր![]() 2 դեկտեմբերի 2016 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան ոչ թե հյուր է Եվրոպայում, այլ տեր: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում գավառների ղեկավարների հետ հանդիպմանը: «Եվրոպական երկրներին չի հաջողվի դուրս մղել Թուրքիային Եվրոպայից»,-ասել է նա, գրում է BBC-ին: «Թուրքիան պատրաստ է ԵՄ լիիրավ անդամ դառնալ, եթե Եվրամիության ղեկավարությունը հրաժարվի «կրկնակի չափանիշների քաղաքականությունից»,-ասել է Էրդողանը: Նա հավելել է նաև, որ Անկարան հոգնել է ԵՄ-ի պատասխանին սպասելուց: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կփակի ԵՄ հետ սահմանները փախստականների համար, եթե ԵՄ-ն շարունակի Անկարայի հանդեպ իր որդեգրած քաղաքականությունը: 11 տարվա բանակցություններից հետո ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը դեռ անորոշ է մնում: Եվրոպացի առաջնորդները քննադատում են Թուրքիայի իշխանություններին քաղաքացիական ազատությունները ճնշելու համար, մինչդեռ Անկարան դժվարությամբ է ընկալում դա: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |