Գերմանիան կխստացնի ներգաղթյալներին սոցփաթեթների տրամադրման կարգը![]() 2 դեկտեմբերի 2016 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Գերմանիա տեղափոխված ԵՄ երկրների քաղաքացիները, որոնք աշխատանք չեն գտնում, այսուհետ կկարողանան հավակնել սոցփաթեթի միայն ԳԴՀ-ում 5 տարի ապրելուց հետո: Համապատասխան փոփոխություններն օրենքում Բունդեսթագը կատարել է դեկտեմբերի 1-ին: Մասնավորապես, դա նշանակում է, որ օտարերկրացիները չեն կարողանա դիմել սոցիալական օգնության համար Գերմանիայում աշխատանք որոնելիս` գայթակղվելով գերմանական սոցփաթեթների բարձր մակարդակով: Այդ միջոցն ուղղված է ներգաղթյալների մուտքը երկիր սահմանափակելուն, հայտնում է Deutsche Welle-ն: Մինչ 5-ամյա ժամկետը լրանալը ԵՄ քաղաքացիները կարող են հավակնել սոցիալական օգնություն ստանալուն առավելագույնը 1 ամսվա համար, ինչը թույլ կտա նրանց հայրենիք վերադառնալ: 2015-ին ԳԴՀ Սոցիալական հարցերի դաշնային դատարանը որոշել էր, որ ԵՄ քաղաքացիները կարող են հավակնել սոցփաթեթի Գերմանիայում 6 ամսից ավելի բնակվելու դեպքում: Բունդեսթագի ընդունած փաստաթուղթը դեռ պետք է հաստատվի բուդեսրատում: 2013-ից սկսած Գերմանիայում տարածում ստացավ «սոցիալական տուրիզմ» արտահայտությունը: Այդպես են անվանում Արևելյան Եվրոպայի և այլ երկրներից Գերմանիա և այլ ավելի բարեկեցիկ երկրներ ժամանող քաղաքացիներին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |