Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը հույսը չի կորցնում Ղարաբաղի գործընթացի դրական ելքի առումով27 հունիսի 2007 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին գտնում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը, որ կայացավ հունիսի 9-ին Սանկտ-Պետերբուրգում, անարդյունք է ավարտվել: Միեւնույն ժամանակ, Սեմնեբին հայտարարել է, որ հույսը չի կորցնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի դրական ելքի առումով: «Ես ցավում եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը արդյունքներ չի տվել: Սակայն հանդիպման հետ մեծ հույսեր էին կապվում: Ես հավատում եմ, որ բանակցային գործընթացը շուտով կշարունակվի: Յուրաքանչյուր իրավիճակի վերլուծության համար անհրաժեշտ է ընդմիջում վերցնել, քանի որ երկրներից յուրաքանչյուրում ընտրություններ են կայանալու: Սակայն հակամարտության կարգավորման իդեալական ժամանակը սահմանափակ է»,- ամփոփել է նա, հաղորդում է Day.az-ը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |