Stratfor. Ապրիլից հետո Հայաստանը հարցականի տակ է դնում ՌԴ հանդեպ իր լոյալությունը![]() 2 դեկտեմբերի 2016 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլյան սրացումից հետո Հայաստանը հարցականի տակ է դնում ՌԴ հանդեպ իր լոյալությունը: Այդ մասին ասվում է ԱՄՆ վերլուծական Stratfor կենտրոնի հոդվածում: «Եթե Մոսկվան ավելի քիչ խնդիրներ ունենա ԱՄՆ նոր վարչակազմի և Եվրոպայի նոր առաջնորդների հետ, նա էլ ավելի կամրապնդի իր դերը որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական արբիտր»,-ասվում է հոդվածում, հայտնում է Inosmi-ն: Նշվում է նաև, որ վերջին շրջանում Ռուսաստանը բանակցություններ է վարել, որոնք ուղղված էին Ադրբեջանի և Ուզբեկստանի հետ ռազմական համագործակցության ամրապնդմանը: Այդ երկրներնը զարգացնում են հարաբերությունները Մոսկվայի հետ սպառազինությունների գնման և զինվորական կադրերի ոլորտներում: ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը ապրիլյան մարտերից անմիջապես հետո, անդրադառնալով ՀՀ նախագահի հայտարարությանն այն մասին, որ Ռուսաստանը մեծաքանակ զենք է վաճառել Ադրբեջանին, հայտարարել էր, որ Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին ըստ պայմանագրերի որպես իր ռազմավարական գործընկերոջը: «Եթե ՌԴ-ն զենք չվաճառի Երևանին կամ Բաքվին, դա կանի ԱՄՆ-ն կամ այլ երկիր»,-ասել էր նա: Սեպտեմբերի 21-ին կայացած զորահանդեսի ժամանակ ՀՀ-ն ցուցադրել էր «Սմերչ» համակարգերը, ինչպես նաև «Բուկ» ՀՕՊ և «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռները, որոնց մատակարարումը, սակայն, 2015-ին կնքված ռուս-հայկական $200 մլն վարկով նախատեսված չէր: ՀՀ Զինված ուժերին մատակարարված «Իսկանդեր» հրթիռային համակարգը «Է»՝ արտահանման ենթակա մոդիֆիկացիան է, 300 կմ հեռահարությամբ: Հոդվածում ասվում է նաև, որ փոփոխվող քաղաքական իրավիճակը Բրյուսելում և Վաշինգտոնում կարող է Կրեմլին գործողությունների որոշակի ազատություն տալ` հզորացնելու համար իր ազդեցությունը հետխորհրդային երկրների տարածքում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |