ՀՀ քաղաքացիները կարող են ԵՏՄ երկրներում վարկ վերցնելու հնարավորություն ստանալ![]() 2 դեկտեմբերի 2016 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին ԵՏՄ երկրները կարող են հավանություն տալ վարկային պատմությունների մասին տվյալների փոխանակման համաձայնագրին, որը ընդհանուր ֆինանսական շուկայի շրջանակներում թույլ կտա ԵՏՄ անդամ երկրի վարկառուին վարկ վերցնել միության անդամ նաև այլ երկրներից: Այդպիսով ՀՀ քաղաքացին կկարողանա վարկ վերցնել նաև ԵՏՄ անդամ այլ երկրներում: Ըստ գործող կարգի այլ երկրների վարկառուները, նույնիսկ լավ վարկային պատմության առկայության դեպքում, չեն կարող վարկ ստանալ այլ երկրների բանկերի պահպանողական գնահատման պատճառով: Կան նաև էական տարբերություններ վարկային պատմությունների բյուրոների աշխատանքում` տարբեր երկրներում տարբեր տեղեկատվություն է ընդգրկվում վարկային պատմության մեջ, տարբեր են կրիպտոգրաֆիկ պաշտպանության միջոցների պահանջները, հայտնում է «Կոմերսանտը»: Համաձայանգրի նախատիպը պատրաստ էր դեռ 2015-ի աշնանը, սակայն համաձայնեցումը ձգձգվեց, հիմնականում Ղազախստանի դիրքորոշման պատճառով, որը պնդում էր, որ տվյալները փոխանցվեն պետական կառույցների միջոցով: Ինչպես հայտնել է ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Տիմուր Սուլեյմենովը, համաձայնագիրը կքննարկվի դեկտեմբերի 8-ին Ղազախստանի Ազգային բանկում կայանալիք հանդիպմանը և նույն օրն էլ կարող է հաստատվել: Ըստ նախարարի, կա սկզբունքային պայմանավորվածություն, սակայն դեռ կան տեխնիկական բնույթի բազմաթիվ հարցեր, քանի որ որոշ երկրներում բյուրոները մասնավոր են, որոշ երկրներում` պետական: ԵՏՄ երկրները մինչև 2017-ի մայիսը պետք է պատրաստեն միասնական ֆինանսական շուկայի մասին հայեցակարգը, որը նախատեսվում է կյանքի կոչել մինչև 2025թ.: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |