«Հայր և որդի Սարգսյաններ» և «Երեմկա» ընկերությունների գործունեությունը դադարեցվել է. Խախտումներ կային 2 դեկտեմբերի 2016 - 18:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով՝ ստուգումներ են իրականացվում մսամթերք արտադրող «Հայր և որդի Սարգսյաններ» և «Երեմկա» սահմանափակ պատասխանատվության ընկերություններում, որոնց ընթացքում երկու ընկերությունում էլ արձանագրվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ: Բացահայտվել են նաև անձնակազմի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ: Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի` արտադրության կամ վերամշակման փուլերում սննդամթերքի հիգիենային ներկայացվող և արտադրության սանիտարահիգիենիկ պահանջների խախտում կամ անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում անմիջապես արտադրական գործունեությունը կասեցնելու մասին դրույթով՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի դեկտեմբերի 1-ի որոշումներով կասեցվել է «Հայր և որդի Սարգսյաններ» և «Երեմկա» ընկերությունների արտադրական գործունեությունը: Կասեցվել է նաև արտադրամասերում առկա պատրաստի արտադրանքի խմբաքանակների իրացումը: Միաժամանակ, կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության: Երկու տնտեսավարողին տրվել են հանձնարարականներ և սահմանվել է ժամկետ՝ մինչև 2017 թվականի հունվարի 27-ը խախտումը, անհամապատասխանությունը կամ վտանգի աղբյուրը վերացնելու համար: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկումներ է իրականացրել նաև մսամթերքի արտադրությամբ զբաղվող ութ խոշոր՝ «Մուշ», «Բեկոն պրոդուկտ», «Նատֆուդ», «Աթենք», «Մարիլա», «Բարի Սամարացի», «Բաբիկ-90» և «Նատալի Ֆարմ» տնտեսավարող սուբյեկտներում, որոնցում անհամապատասխանություններ չեն արձանագրվել: Շեղումներ չեն գրանցվել նաև պետական վերահսկողության շրջանակներում իրականացված լաբորատոր փորձաքննությունների արդյունքներով: Դիտարկումների շրջանակում Ծառայության մասնագետների կողմից տնտեսավարողներին տրվել է մասնագիտական խորհրդատվություն, իրականացվել է սննդի շղթայի խորը ուսումնասիրություն՝ հնարավոր վտանգի աղբյուրները հայտնաբերելու և բացառելու համար: Ավելի վաղ, հայտարարվել էր, որ «Մարիլա» ՍՊԸ-ի նոյեմբերի 8-ի արտադրության «Բարձր կարգի» բժշկական եփած երշիկում և «Բարի Սամարացի» ՍՊԸ-ի նոյեմբերի 15-ի արտադրության «Կլասիկ» բժշկական եփած երշիկում արձանագրվել է մանրէաբանական շեղումներ՝ ՄԱՖԱՄ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով, որը, լինելով անվտանգության ցուցանիշ, առաջին հերթին հանդիսանում է սանիտարահիգիենիկ ցուցիչ: «Մարիլա» և «Բարի Սամարացի» ընկերություններն իրականացրել են շեղումով խմբաքանակի հետ կանչը շուկայից, Ծառայության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկել են անհրաժեշտ բոլոր գործողությունները անհամապատասխանությունների հավանական աղբյուրի բացահայտման և հավանական ռիսկերի՝ անգամ ոչ էական բացթողումների, բացառման ուղղությամբ: Այդ ընկերությունների արտադրանքից լաբորատոր փորձաքննության ներկայացված խմբաքանակների նմուշներում ևս անհամապատասխանություններ չեն արձանագրվել. արտադրանքը համապատասախանում է Մաքսային Միության ТР ТС 034/2013 և ТР ТС 021/2011 տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին: Այս երկու արտադրողների՝ իրացման ցանցում առկա արտադրանքը բավարարում է սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջներին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |