Իրան արտահանվող մանր եղջերավոր կենդանիների մսի ծավալը 2 ամսում աճել է![]() 2 դեկտեմբերի 2016 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ի դրությամբ Հայաստանից Իրանի Իսլամական Հանրապետություն է արտահանվել մոտ 2.179.000 տոննա մանր եղջերավոր կենդանիների միս` 2015-ի 681.800 տոննայի դիմաց, որից 1025 տոննան արտահանվել է սեպտեմբերի 22-ից հետո ընկած ժամանակահատվածում: Հոկտեմբերի 18-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին` հայ-իրանական համագործակցության հետագա ուղիները քննարկելու նպատակով: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության խթանմանը` կարևորելով համագործակցության ակտիվացումը անասնաբուծության, սերմնաբուծության, ջերմոցային տնտեսությունների զարգացման, ծաղկաբուծության և ձկնաբուծության ճյուղերում: Այժմ Հայաստանում է գտնվում ԻԻՀ Գիլան նահանգի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման խումբը` ձկնաբուծության, թռչնաբուծության և այլ ճյուղերում երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցերը ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուների հետ քննարկելու նպատակով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |