ԼՂՀ ԱԳՆ-ն նոտա է հղել էկոնոմիկայի եւ շրջակա միջավայրի հարցերով ԵԱՀԿ համակարգողին

PanARMENIAN.Net - Հունիսի 27-ին ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունը նոտա է հղել էկոնոմիկայի եւ շրջակա միջավայրի հարցերով ԵԱՀԿ համակարգող Բեռնար Սնոյին, որում ափսոսանք է հայտնել, որ շփման գծի երկայնքով տեղ գտած հրդեհներից տուժած տարածքների էկոլոգիական իրավիճակի գնահատման նպատակով 2006թ. հոկտեմբերին իրականացված դիտարկման արդյունքներով նախապատրաստված հաշվետվության գործնական երաշխավորությունները չեն իրականացվել: Տուժած տարածքների վերակագնման եւ ապագայում կործանարար հրդեհները կանխարգելելու երաշխավորությունների կատարումը, անկասկած, հնարավորություն կընձեռեր հրդեհների դեմ պայքարն օգտագործել տարածաշրջանային համագործակցության, վստահության միջոցառումների ամրապնդման եւ վերջնական արդյունքում` հաշտության համար:



Նախարարությունը էկոնոմիկայի եւ շրջակա միջավայրի հարցերով ԵԱՀԿ համակարգողին ի գիտություն է հայտնել, որ ս.թ. մայիսի երրորդ տասնօրյակից սկսած շփման գծի ադրբեջանական կողմում տեղ են գտել հրդեհների բռնկման դեպքեր: Հրդեհները կրում են պարբերական բնույթ, ինչը ադրբեջանական կողմը դարձյալ փորձում է օգտագործել քարոզչական նպատակներով:



Նախարարությանը դիմել է էկոնոմիկայի եւ շրջակա միջավայրի հարցերով ԵԱՀԿ համակարգողին` կոչ անելով սկզբունքային ու հետեւողական դիրքորոշում ցուցաբերել ԵԱՀԿ առաքելության երաշխավորությունները իրագործելու հարցում: Այդ հնարավորություն կտա իրագործել հաշվետվության մեջ առաջադրված խնդիրները եւ գործուն մեխանիզմ ստեղծել շփման գծի երկայնքով բռնկվող հրդեհների դեմ պայքարելու համար, ինչը կարող է դառնալ վստահության միջոցների բաղադրիչներից մեկը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---