Իրանի ԱԳՆ. Պատժամիջոցների ժամկետի երկարացումը ցույց կտա ԱՄՆ անհուսալիությունը![]() 3 դեկտեմբերի 2016 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իր երկրի դեմ պատժամիջոցների երկարաձգումը համաշխարհային հանրության շրջանում անվստահություն կառաջացնի ԱՄՆ հանդեպ, հայտնում է ՌԻԱ Նովոստին IُُSNA գործակալության վրա հղումով: Ավելի վաղ հայտնի դասձավ, որ ԱՄՆ նախագահ Օբաման կստորագրի Իրանի դեմ գործող պատժամիջոցները ևս 10 տարով երկարացնելու մասին օրենքը, որը Կոնգրեսն արդեն ընդունել է: «Եթե ԱՄՆ նախագահը երկարացնի պատժամիջոցները, դրանք կատարողական արդյունք չեն ունենա, սակայն համաշխարհային հանրության տեսակետից, ցույց կտան ԱՄՆ կառավարության անհուսալիությունը, որը դեմ է գործում իր իսկ պարտավորություններին»,-հայտարարել է Զարիֆը «Ասիայի սիրտը» խորհրդաժողովի մեկնարկից առաջ, որն անցնելու է Հնդկաստանում: ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 1-ին հավանություն է տվել ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագծին Իրանի դեմ գործող պատժամիջոցների մասին օրենքը 10 տարով երկարացնելու մասին: Չնայած Իրանը սկսել է կրճատել իր միջուկային ծրագիրը, ԱՄՆ-ն դեռ պահպանում է Իրանի և առանձին իրանական ընկերությունների դեմ գործող պատժամիջոցները մի շարք պատճառներով: Մասնավորապես, դա կապված է Իրանում բալիստիկ հրթիռների մշակման, իրավապաշտպանների հայտարարությունների և ԱՄՆ կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների հետ Իրանի հարաբերությունների հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |