Գերմանիայում տարեսկզբից 877 անգամ հարձակվել են փախստականների ապաստարանների վրա 3 դեկտեմբերի 2016 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի իրավապահ մարմինները 2016-ի հունվարից մինչև նոյեմբերի 28-ը 877 հարձակում են արձանագրել փախստականների ապաստարանների վրա: Այդ մասին հայտնել է Քրեական գործերի գծով դաշնային գերատեսչությունը, գրում է ՏԱՍՍ-ը: Հարձակումների ճնշող մեծամասնությունը` 817, իրականացվել է այլատյացության դրդապատճառներով: 348 դեպքում նյութական վնաս է հասցվել այն շենքերին և շինություններին, որտեղ փախստականներ են տեղակայվել: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում 64 հրկիզում է գրանցվել և 5 պայթյուն: Ամբողջ 2015-ի ընթացքում, երբ միգրացիոն ճգնաժամ գրանցվեց ԳԴՀ-ում, ոճրագործները 1031 հարձակում են գործել ապաստարանների վրա: Ինչպես նշում է DPA գործակալությունը, 2016-ի վիճակագրությունը կարող է կրկնել նախորդ տարվա ցուցանիշները: 2016-ին մոտ 890.000 ապաստան հայցող է ժամանել Գերմանիա: 2016-ի հունվարից մինչև հոկտեմբեր Գերմանիայի Փախստականների և միգրացիայի գծով դաշնային գերատեսչությունը մոտ 645.000 համապատասխան հայտ է ստացել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |