Ժնևի նավահանգստում Պալմիրայից բերված գտածոներ են առգրավվել 3 դեկտեմբերի 2016 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարիայի իշխանությունները Ժնևի նավահանգստում հայտնաբերել և առգրավել են Պալմիրայից, ինչպես նաև Լիբիայից և Եմենից ապօրինաբար արտահանված հուշակոթողներ: Պատմական արժեք ներկայացնող իրերը եղել են մաքսազերծ գոտում, որտեղ գործնականում բացակայում է իշխանությունների հսկողությունը, գրում է Ինտերֆաքսը The Guardian-ի վրա հղումով: Առգրավված օբյեկտները դասվում են մ.թ.ա 3-4-րդ դարերին, դրանք 9-ն են: Հատկապես աչքի են ընկնում Աֆրոդիտեի արձանի գլուխը և շիրմաքարի 2 խորաքանդակը: Ժնևի նավահանգստում հուշակոթողները հայտնվել են 2009-2010թթ.: Այդ մասին հայտարարել է Շվեյցարիայի դատախազությունը: Դրանք հայտնաբերվել են մաքսային զննության ժամանակ մի քանի տարի անց միայն: Ավելի ուշ փորձագետները հաստատել են արտեֆակտերի տարիքն ու պատմական արժեքը, որից հետո դատախազությունը քրեական գործ է հարուցել: Քանի դեռ քննությունն ընթացքի մեջ է, առևանգված արժեքները պահվելու են Ժնևի Արվեստի և պատմության թանգարանում և դրա ցուցադրության մաս կկազմեն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |