Զինծառայությունից տարեկետման դիմաց գումար շորթելու դեպք է բացահայտվել![]() 3 դեկտեմբերի 2016 - 14:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 2016-ի ամառային զորակոչին տարեկետման դիմաց գումար շորթելու դեպք է բացահայտել: 2016-ի փետրվար ամսին քաղաքացի Ն. Է. Ե. (ծնված 04.04.1974թ.) միջնորդությամբ և երաշխավորությամբ 7000 դոլար, հետագայում ևս 250.000 դրամ գումար է տվել ոմն Ե. Մ-ին, որդուն՝ Տ. Լ. Հ. 2016թ. ամառային զորակոչին տարեկետում տրամադրելու նպատակով: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում այդ մասին հաղորդում և բացատրություն է տվել Երևան քաղաքի բնակիչ Լ. Մ. Հ-ն (ծնված 10.08.1969թ.): Սակայն Տ. Լ. Հ. 2016թ-ի հուլիսի 7-ին զորակոչվել է ՀՀ ԶՈՒ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Ե. Մ.-ն վերը նշվածը չի կատարել, գումարը չի վերադարձրել: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում նախապատրաստվում են նյութեր: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է զորակոչիկների և զինծառայողների ծնողներին զերծ մնալ խարդախներից, որոնք զինծառայությունից ազատելու պատրվակով ծնողներից խոշոր չափի գումարներ են կորզում: Ռազմական ոստիկանության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նմանատիպ գործողությունները կկասեցվեն, իսկ կատարող անձինք կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժինը: Նոյեմբերի 29-ին հայտնի է դարձել, որ Ա.Կ.Հ.-ն հաղորդում և բացատրություն է տվել այն մասին, որ 2014թ. $7000 է տվել Երևան քաղաքի բնակչուհի Ա.Գ.Գ.-ին, իր որդուն նույն թվականի ամառային զորակոչից երեք տարի ժամկետով տարեկետում կազմակերպելու համար: Նոյեմբերի 10-ին Գյումրիում կաշառք ստանալիս ձերբակալվել է Շիրակի մարզի Գյումրու տարածքային զինկոմիսարիատի բաժնի պետը: Շիրակի մարզի Գյումրու տարածքային զինկոմիսարիատի 4 րդ բաժնի պետ, մայոր Արտեմ Արտաշեսի Մարգարյանը ձերբակալվել է ՀՀ ՊՆ ՌՈ ՕՀ և ՀՕԾ բաժինների աշխատակիցների կողմից ձեռնարկված հատուկ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում՝ կաշառք ստանալիս։ Գործով կատարվում է քննություն։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |