Նալբանդյանը կմասնակցի Եվրոպայում կայանալիք մի շարք բարձրաստիճան համաժողովների![]() 3 դեկտեմբերի 2016 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Վիեննա՝ մասնակցելու Միջուկային անվտանգության նախարարական համաժողովին: Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, նախատեսված է ԱԳ նախարարի մասնակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի և գործընկեր պետությունների` Աֆղանստանին նվիրված նախարարական հանդիպմանը։ Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը Փարիզում կմասնակցի Բաց կառավարման գործընկերության գագաթաժողովին: Դեկտեմբերի 8-ից 9-ը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Համբուրգում կմասնակցի և ելույթ կունենա ԵԱՀԿ նախարարների խորհրդի 23-րդ նստաշրջանի աշխատանքներին։ ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում նախատեսված են մի շարք հանդիպումներ։ Դեկտեմբերի 10-ին նախարար Նալբանդյանը Փարիզում կանցկացնի Եվրոպայում հավատարմագրված Հայաստանի դեսպանների հետ ավանդական խորհրդակցությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |