Ճապոնիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող օգնությունն երկարաժամկետ բնույթ է կրում եւ չի սահմանափակվում միայն միջոցների տրամադրմամբ

PanARMENIAN.Net - Ճապոնիայի կառավարությունը 86 հազար դոլար է հատկացրել Հայաստանի Արագածոտնի մարզի 28 կարիքավոր դպրոցներն անհրաժեշտ գույքով ապահովելու համար: Համապատասխան պայմանագիր է կնքվել հունիսի 28-ին Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան (նստավայրը` Մոսկվա), հայկական ոչ կառավարական «Զարգացում եւ բարեկեցություն» կազմակերպության եւ Արագածոտնի մարզի կրթության ու մշակույթի բաժնի միջեւ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին էր հաղորդել Ճապոնիայի դեսպանատան երկրորդ քարտուղար Յուկիկո Միձունոն, Ճապոնիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող օգնությունն երկարաժամկետ բնույթ է կրում: «Մենք չենք սահմանափակվում միայն միջոցների տրամադրմամբ, երբեմն հատկացնում ենք նաեւ սարքավորումներ, անհրաժեշտ նյութեր առաջին հերթիին գյուղատնտեսական սեկտորի զարգացման համար: Մեր գերակայությունների ոլորտում է նաեւ աջակցությունը փոքր եւ միջին գործարարությանը, ինչպես նաեւ ոռոգման ջրի խնդրի լուծումը: Այս տարի, մասնավորապես, կիրականացվի Շիրակի եւ Արագածոտնի մարզի բնակիչներին ոռոգման ջրով ապահովելու ծրագիրը»,-նշել է Միձունոն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---