Իտալիայի վարչապետը հրաժարական է տվել հանրաքվեում պարտվելուց հետո![]() 5 դեկտեմբերի 2016 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի բնակիչները դեմ են արտահայտվել սահմանադրության բարեփոխմանը: Կառավարության ներկայացրած օրինագծի տապալումից հետո վարչապետ Մատեո Ռենցին հրաժարական է տվել: Հանրաքվեն կայացել է դեկտեմբերի 4-ին: Ըստ նախնական տվյալների, իտալացիների մեծամասնությունը` 60 տոկոսը, դեմ է արտահայտվել ուղղումներին: Հանրաքվեի միայն մեկ հարց էր ներկայացված` սահմանադրական փոփոխությունների մասին, որոնք ենթադրում էին զգալի փոփոխություններ Սենատի աշխատանքում: Նախատեսվում էր, որ խորհրդարանը կձևավորեն շրջանային խորհուրդները, որոնցից Սենատ կանցնի 74 խորհրդական և 21 քաղաքապետ: Եվս 5 խորհրդականի պետք է նշանակեր նախագահը: Եթե ուղղումներն ընդունվեին, Սենատը կկրճատվեր ավելի քան 3 անգամ` 315-ի փոխարեն ունենալով 100 անդամ: Ենթադրվում էր նաև լիազորությունների վերաբաշխում շրջանային և կենտրոնական իշխանությունների միջև: Ռենցին մեծ հույսեր էր կապում իր օրինագծի հետ: «Ես տանուլ տվեցի: Իտալիայում երբեք ոչ ոք չի պարտվում, բայց ես ուրիշ եմ: Ես պարտվեցի և բարձրաձայն ասում եմ դրա մասին»,-ասել է վարչապետը` հավելելով, որ «արել է ինչ կարող էր»: Մատեո Ռենցին ստանձնել էր Իտալիայի վարչապետի պաշտոնը 2014-ի փետրվարին: Մինչ այդ նա մի քանի տարի եղել է Ֆլորենցիայի քաղաքապետը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |