Պարզաբանում. 10 ամսում հանցագործությունների թիվը ՀՀ-ում 10.3%-ով չի աճել 5 դեկտեմբերի 2016 - 13:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ 2016-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանում գրանցված հանցագործությունների թիվը: Ըստ ԱՎԾ-ի՝ 2016 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանում գրանցվել է 15.461 հանցագործություն, ինչը 10.3%-ով գերազանցում է 2015-ի ցուցանիշը: 2015-ի նույն ժամանակահատվածում ՀՀ-ում կատարվել է 14.015 հանցագործություն: Ոստիկանությունը պարզաբանում է, որ 1446 դեպքից (ՀՀ քրեական օրենսգիրք, գլուխ 30, Կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ) 1343-ը ՀՀ քրեական օրենսգրքի 327 հոդվածով (Ժամկետային զինվորական ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) նախատեսված դեպքեր են, որոնք մինչև 2016 թ. հունվարի 1-ը հաշվառվել են զինվորական քննչական մարմինների կողմից, իսկ 2016-ի հունվարի 1-ից՝ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում և գումարվել 2016 թ. գրանցված հանցագործություններին: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ տարվա ընթացքում գրանցված հանցագործությունների իրական պատկերն է՝ 1446-1343=103: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա ԱԳՆ–ն արձագանքել է մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին |