Թալիշցի 20 ընտանիք Ալաշանում տուն կստանա![]() 5 դեկտեմբերի 2016 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Թալիշցի մոտ 20 ընտանիքի առաջիկայում Մարտակերտի շրջանի Ալաշան համայնքում տուն կտրվի: Այս մասին ՊՆ նախաձեռնությամբ Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը, հաղորդում է Aravot.am-ը: Բեգլարյանը նշել է, որ Ալաշանում արդեն իսկ թալիշցիների մի մասի համար համապատասխան պայմաններ են ստեղծվել՝ տրամադրվել է բնակարան կամ առանձնատուն: Նա հավելել է, որ ապրիլյան պատերազմից հետո ՀՀ-ում հաստատված թալիշցիների մի մասը ևս ցանկանում է հաստատվել այնտեղ: Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանն ինտենսիվ հրետակոծում էր Արցախի խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ Թալիշը, Մարտակերտն ու Մատաղիսը: Թալիշի բնակիչների մի մասը վերահաստատվել է գյուղում, և որոշակի վերականգնման աշխատանքներ է կատարում՝ տների, տնամերձերի և ենթակառուցվածքների հետ կապված։ Բացի այդ, գյուղ այցելած հանրապետության նախագահ Բակո Սահակյանը տեղում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նշելով, որ անհրաժեշտ է բոլոր ուժերն ու միջոցները ներդնել՝ գյուղը վերականգնելու համար։ Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |