Ադրբեջանի ժողովրդավարական կուսակցությունը առաջարկում է ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին հաղթողներ հայտարարել28 հունիսի 2007 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ժողովրդավարական կուսակցությունը (ԱԺԿ) հայեցակարգ է մշակել, որի նպատակն է երկխոսություն կազմակերպել իշխանությունների եւ ընդդիմության միջեւ ղարաբաղյան խնդրի լուծման շուրջ: ԱԺԿ նախագահ Սարդար Ջալալօղլուի խոսքերով, հայեցակարգն ընդգրկում է ղարաբաղյան հակամարտության պատմությունը, սխալները, որ թույլ են տրվել այդ խնդրի լուծման ընթացքում, եւ բանակցությունների այն տարբերակը, որ առաջարկում է ԱԺԿ-ն հակամարտությունը լուծելու համար: «Հայեցակարգը հիմնված է այն դրույթի վրա, որ չկան տանուլ տված կողմեր, երկու կողմերն էլ ներկայացվում են որպես հաղթողներ: Հայերին տրամադրվում է երկքաղաքացիություն, Լեռնային Ղարաբաղը հայտարարվում է ազատ տնտեսական գոտի: Փաստաթղթով նախատեսվում է ազգային-մշակութային ինքնավարության ստեղծում եւ տեղական ինքնակառավարման սկզբունքների հաստատում եվրոպական երկրների չափանիշներով, բոլոր այդ հարցերն իրենց տեղն են գտել փաստաթղթում: Հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Դրանից հետո կապեր են հաստատվում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ եւ Երեւանը միանում է տրանսազգային տարածաշրջանային նախագծերին»,-նշել է Ջալալօղլուն, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |