Թրամփի նախաձեռնությամբ Պենտագոնը կվերանայի ԻՊ դեմ պայքարի ռազմավարությունը![]() 5 դեկտեմբերի 2016 - 13:51 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ռազմական ղեկավարությունը կվերանայի «Իսլամական պետության» դեմ պայքարի ռազմավարությունը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը: Ըստ նրա, դա կարող է տեղի ունենալ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ, գրում է Deutsche Welle-ն: Ելույթ ունենալով Ագային պաշտպանական համաժողովում` Դանֆորդը հայտնել է Թրամփի անցումային թիմի հետ հանդիպման մասին: Գեներալը չի հստակեցրել, թե տվել է արդյողք խորհուրդներ Թրամփի թիմին` նշելով, որ խորհրդակցությունները կշարունակվեն առաջիկա շաբաթների ընթացքում: Նախընտրական արշավի ժամանակ Թրամփը բազմիցս է քննադատել Բարաք Օբամային ԻՊ դեմ գործողությունների համար` համարելով դրանք անարդյունավետ: ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո: Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 քվե: Ընտրիչների ձևական բնույթ կրող քվեարկության ընթացակարգը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, իսկ 2017-ի հունվարի 6-ին Կոնգրեսը կհաստատի արդյունքները: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2017-ի հունվարի 20-ին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |