Ռուսաստանցիների կեսից ավելին ափսոսում է, որ ԽՍՀՄ-ը փլուզվեց (հարցում)![]() 5 դեկտեմբերի 2016 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանցիների կեսից ավելին` 56%-ն, ափսոսում է ԽՍՀՄ փլուզման համար: Այդ մասին վկայում են «Լևադա կենտրոնի» հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են կազմակերպության կայքում: Հարցման մասնակիցների 28%-ը չի ափսոսում փլուզման համար: Եվս 16%-ը դժվարացել է պատասխանել: ԽՍՀՄ փլուզման ամենացավալի հետևանքը ռուսաստանցիները համարում են միասնական տնտեսական համակարգի փլուզումը (53%) և այն, որ «մարդիկ կորցրել են մեծ տերության պատկանելության զգացողությունը» (43%): Ռուսաստանցիների կեսից ավելին (51%) նաև համարում է, որ ԽՍՀՄ փլուզումից կարելի էր խուսափել: Ըստ ռուսաստանցիների մեծամասնության (29%), ԽՍՀՄ փլուզման հիմնական պատճառը «Ելցինի, Կրավչուկի և Շուշկևիչի անպատասխանատու և ոչնչով չհիմնավորված «բելովեժյան դավադրությունն է»: Հարցման մասնակիցների 23%-ը որպես փլուզման պատճառ նշել է «ԽՍՀՄ թշնամի արտաքին ուժերի դավադրությունը»: 1991թ. դեկտեմբերի 8-ին ՌԴ, Ուկրաինայի և Բելառուսի հանրապետությունների ղեկավարներն իրենց ստորագրած համաձայնագրում հայտարարեցին, որ ԽՍՀՄ-ը «դադարեցնում է գոյությունն» ու ստեղծվում է «Անկախ Պետությունների Համագործակցությունը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |