ՀՀ-ն և Իրանը մտադիր են ակտիվացնել էլէներգիայի փոխանակումը![]() 6 դեկտեմբերի 2016 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը Թեհրանում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հետ հանդիպմանը կոչ է արել ակտիվացնել էլէներգիայի փոխանակումը երկրների միջև: «Իրանի և ՀՀ միջև փոխանակման ծավալը ենթակառուցվածքային նախագծերի իրականացումից հետո կարող է հասցվել 1200 ՄՎտ»,-ասել է Չիթչիանը: Այժմ էլէլնեգիայի առաքման ծավալը հասնում է 300 ՄՎտ հզորության: Իրանի էներգետիկայի նախարարը մատնանշել է այնպիսի նախագծերի իրականացումը, ինչպիսիք են էլեկտրահաղորդիչ երրորդ գծի կառուցումը, Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքը և տարբեր համաձայնագրերը գազի և նավթաքիմիական ոլորտներում, որոնք երկու երկրների ջերմ հարաբերությունների վկայությունն են: Հայաստանի և Իրանի էներգահամակարգերը կապված են 220 կՎտ հզորությամբ երկու ԷՀԳ-ներով: Երրորդ ԷՀԳ կառուցման վերաբերյալ համաձայնագիրը կնքվել է դեռ 2004 թ., սակայն շինարարությունը ֆինանսավորման բացակայության պատճառով միշտ հետաձգվել է:Իրանից գազը առաքվում է Երևանի ՋԷԿ և վերամշակվում է էլեկտրաէներգիայի: Հայաստանը հատուցում է գազի դիամց էլեկտրաէներգիայով 3 կՎտ մեկ խմ դիմաց հաշվարկով: Իրան-Հայաստան երրորդ ԷՀԳ 400կՎ երկշղթա օդային գծի` Հայաստանում կառուցվող հատվածի երկարությունը մոտ 279 կմ է: Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալը 3 անգամ կավելանա: Ծրագրի նպատակն է նաև միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը: 2016-ի հուլիսի 26-ին Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն հայտարարել է, որ Իրանից Հայաստան առաքվող գազի ծավալը 3 անգամ կավելանա: Գործադիրի օգոստոսի 4-ի որոշմամբ կստեղծվի «Էներգաիմպէքս» ՓԲԸ, որը հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի ներկրումը Իրանից՝ առավել արդյունավետ դարձնելով Իրան-Հայաստան գազամուղի օգտագործումը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |