Լիբիայի կառավարական ուժերն ազատագրել են Սիրտը ԻՊ գրոհայիններից 5 դեկտեմբերի 2016 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Լիբիայի կառավարական ուժերն ազատագրել են Սիրտ քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով: Ըստ գործակալության տվյալների, քաղաքի ազատագրման մասին պաշտոնական հայտարարություն դեռ չի եղել, քանի որ բանակի ստորաբաժանումներն ԱՄՆ ավիացիայի աջակցությամբ դուրս եմ մղում ջիհադականներին վերջին տներից: Նոյեմբերի 24-ին հայտարարվել էր, որ իսլամիստների հսկողության տակ միայն մի քանի թաղամաս է մնում և մոտ 70 տուն, սակայն հարձակումը բավականին դանդաղ ընթացք է ունեցել: Հրամանատարությունը ձգտել է հասնել հաջողության նվազագույն կորուստներով ինչպես զինվորների, այնպես էլ գրոհայինների մոտ պահվող պատանդների թվում: Օտարերկրյա միջամտությամբ քաղաքացիական պատերազմից հետո, երբ 2011-ին տապալվեց և սպանվեց Լիբիայի Ջամահիրիայի հիմնադիր ու առաջնորդ Մուամմար Քադդաֆին, երկրում գործնականում բացակայում է միասնական իշխանությունը: Շարունակվում են բախումները տարբեր ուժերի միջև: Երկրի տարածքի մի մասը գրավել են ծայրահեղական իսլամիստները: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը |