Գերմանական ընկերությունը մտադիր է Հայաստանում հականեխիչ նյութերի արտադրություն սկսել 5 դեկտեմբերի 2016 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Գերմանական Ophardt Hygiene Technologies ընկերությունը մտադիր է Հայաստանում հականեխիչ նյութերի արտադրություն սկսել: Այդ մասին ընկերության հիմնադիր և տնօրեն Հայներ Օփհարդտը և ամերիկյան Babikian Design Concept ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Պապիկյանը հայտնել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպմանը: Հայներ Օփհարդտը նախարարին է ներկայացրել աշխարհի 7 երկրում գործունեություն ծավալող հականեխիչ դիսպենսեր սարքերի արտադրությունը: Նա տեղեկացրել է նաև, որ Ophardt Hygiene Technologies ընկերությունը մտադիր է Հայաստանում ևս հականեխիչ նյութերի և դիսպենսեր սարքերի արտադրություն հիմնել: Ըստ Հայներ Օփհարդտի` Հայաստանից ապրանքը կարելի է արտահանել նաև Իրան և ԵՏՄ երկրներ: Նախարար Սուրեն Կարայանը ողջունել է գործարարների նախաձեռնությունը և վստահեցրել, որ նախարարությունն անելու է առավելագույնը, որպեսզի ներդրողները օր առաջ սկսեն արտադրությունը առանց որևէ խոչընդոտի: Նախարարը ներկայացրել է արտահանման այն բոլոր հնարավորությունները, որոնք ընձեռվում են արտահանողներին GSP, GSP+, ԱՊՀ Ազատ առևտրի գոտու, ԵՏՄ շուկայի, Իրանի հետ խորացվող տնտեսական հարաբերությունների և ստեղծվելիք ազատ առևտրի գոտիների շնորհիվ, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: Հանդիպման ավարտին Սուրեն Կարայանը շնորհակալություն է հայտնել հյուրերին` հույս հայտնելով, որ Ophardt Hygiene Technologies ընկերությունը մոտ ապագայում կմեկնարկի արտադրությունը Հայաստանում: Գերմանիան Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է ԵՄ երկրների շարքում. վերջին 5-6 տարիների ընթացքում առևտրաշրջանառության ծավալները տատանվել են 350-450 մլն դոլարի սահմաններում, ինչը վատ ցուցանիշ չէ։ Հայաստանում գործում է մի քանի տասնյակ գերմանական կապիտալով ընկերություններ, որոնք իրենց ներդրումն են բերում ՀՀ զարգացման գործին։ Արդյունաբերության ոլորտում կարևորագույն, հաջողված ծրագրերից մեկը համարվում է «Քրոնիմետի» հետ համագործակցությունն է, որը հանդիսանում է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերը: Ավելի վաղ ՀՀ նախագահը հայտարարել էր, որ Հայաստանի համար կարևորագույն ուղղություն է գերմանական տեխնոլոգիաների ներգրավումը Հայաստանի արդյունաբերության, արտադրության մեջ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |