Ադրբեջանական պատվիրակությունն այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն28 հունիսի 2007 - 21:28 AMT PanARMENIAN.Net - յսօր ադրբեջանական պատվիրակությունը անցել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գիծը Մարտակերտ-Տերտեր (Միր Բաշիր) ճանապարհի վրա: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերում ադրբեջաական պատվիրակությանը դիմավորել եւ Ստեփանակերտ են ուղեկցել ղարաբաղյան կողմի ներկայացուցիչները: ԼՂՀ մայրաքաղաք է այցելել նաեւ Հայաստանի մտավորականության պատվիրակությունը Ռուսաստանում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանի գլխավորությամբ: Այցելությունը ԼՂՀ կազմակերպվել է երկու դեսպանների նախաձեռնությամբ: Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը ադրբեջանական պատվիրակությունը գլխավորած Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ-օղլին նշել է լրագրողների, պատգամավորների եւ կողմերի այլ ներկայացուցիչների մասնակցությամբ հետագա հանդիպումների անհրաժեշտությունը: «Պետք է ընտրել այնպիսի մարդկանց, ովքեր կկարողանան հանդուրժողականորեն շփվել միմյանց հետ, իրենց կարծիքն արտահայտել, փնտրել մեզ միավորող կետեր, այն հնարավորությունները, որոնք ծառայում են ճգնաժամի կարգավորմանը»,- ասել է Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպանը:«Մեր սերունդը ապրել է միասին, համենայն դեպս, Խորհրդային Միությունում, եւ ամեն բան այդքան վատ չէր, ինչպես այսօր է ենթադրվում: Ամեն դեպքում, մարդասիրական բնագավառում, երաժշտության մեջ, արվեստում, առողջապահության, կրթության մեջ շատ դրական բաներ կային: Մեր սերունդը ճանաչում է միմյանց, այդ պատճառով քանի մենք կանք, պետք է կարգավորել երկխոսությունը, բացեիբաց արտահայտել սեփական կարծիքը, ելքեր ու փոխզիջումներ փնտրել»,- հայտարարել է Փոլադ Բյուլ-Բյուլ-օղլին, հաղորդում է Regnum-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |