Տիգրան Սարգսյան. Իրանն առաջնային երկիր է ԵՏՄ համար ԱԱԳ ստեղծման տեսակետից 6 դեկտեմբերի 2016 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 5-ին ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանահիի հետ Մոսկվայում քննարկել է Իրանի և ԵՏՄ երկրների միջև առևտրի ազատ գոտու ստեղծման հարցը: Այդ մասին ասվում է ԵՏՀ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությայն մեջ: Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին առևտրային գործակցության ուղղությունները քննարկելու հնարավորության համար: «Առևտրի ազատ գոտու ձևավորման հարցը կարևորագույնն է ԵՏՄ և Իրանի միջև»,-ասել է Սարգսյանը: Նա հավելել է, որ Իրանը գերակա երկիր է ԵՏՄ համար ԱԱԳ ստեղծման տեսակետից: «Մենք կարծում ենք, որ լուրջ ներուժ կա տնտեսական աճի խթանման համար»,-ասել է Սարգսյանը: Սանահին իր հերթին հավաստիացրել է, որ Իրանի մտադրությունները լուրջ են ԵՏՄ երկրների հետ ԱԱԳ ստեղծման հարցում և հաստատել է, որ շահագրգռված է արդյունավետ գործակցություն ձևավորելու մեջ»,-հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպանը: «Իրանը լավ առևտրատնտեսական հարաբերություններ ունի ԵՏՄ բոլոր երկրների հետ, ուստի կան բոլոր հիմքերն արդյունավետ համագործակցության համար»,-ասել է ՌԴ-ում Իրանի դեսպանը: Նշվում է, որ կողմերը հավանություն են տվել Սանահիի առաջարկին Իրանում խորհրդաժողովի կազմակերպման առաջարկին, որի նպատակը կլինի լուսաբանել ԵՏՀ աշխատանքը, ԵՏՄ գործելաոճն ու Իրանի և ԵՏՄ անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության հեռանկարները: Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին ձեռք է բերել պայմանավորվածություն Իրանի հետ ազատ առևտրային գոտու ստեղծման շուրջ:Նա նշել էր, որ գոտին լինելու է արտադրության կազմակերպման և բարձրարժեք ծառայությունների մատուցման համար: Անդրադառնալով այն հարցին,թե Հայաստանը կունենա՞ հնարավորություն Ռուսաստանից անկախ ազատ առևտրային գոտի ունենալ Իրանի հետ` Արծվիկ Մինասյանն ասել է, որ այդ կարգավիճակն ի սկզբանե Հայաստանի համար համարվում է տրված, հավելյալ նոր փաստաթղթի ստորագրում Իրանի և ԵՏՄ-ի միջև չի նախատեսվում այս առումով, և դրա կարիքն էլ չկա: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Reuters. Պուտինը համաձայն է բանակցել հրադադարի մասին, բայցև պատրաստ է շարունակել պատերազմը Պուտինը պատրաստ է հրադադարի, եթե ամրագրվի առկա առաջնագիծը |