Սլովակիայի ԱԳՆ պետքարտուղարը Երեւանում Սլովակիայի Պատվավոր հյուպատոսարան է բացել28 հունիսի 2007 - 21:51 AMT PanARMENIAN.Net - Երեւանում բացվել է Հայաստանում Սլովակիայի Պատվավոր հյուպատոսարանը: Բացման արարողությանը ներկա էր Սլովակիայի ԱԳՆ պետաքարտուղար ու արտգործնախարարի առաջին տեղակալ Օլգա Ալգաերովան, ՀՀ արտգործնախարար Արմեն Բայբուրթյանը, Հայաստանում Սլովակիայի դեսպան Ավգուստին Չիսարը (նստավայրը` Մոսկվա), Սլովակիայի Հանրապետության ԱԳՆ-ի ԱՊՀ բաժնի տնօրեն Շտեֆան Ռազկոպալը, այլ պաշտոնատար անձինք:«Հյուպատոսարանի բացումը հանդիսանում է Հայաստանում Սլովակիայի Հանրապետության առաջին դիվանագիտական ներկայացուցչությունը: Այս քայլով մենք մտադիր ենք նոր մակարդակի բարձրացնել այն հարաբերությունները, որոնք պատմականորեն ձեւավորվել են մեր երկրների միջեւ, Հյուպատոսարանի բացումը նաեւ հնարավորություններ կտա ավելի սերտ կապեր հաստատել քաղաքական, մշակութային եւ տնտեսական բնագավառներում: Մենք մտադիր ենք օգտագործել երկկողմի հարաբերությունների ծավալի ընդլայնման եւ մեծացման հնարավորությունները, այդ թվում իրագործել մշակութային փոխանակումներ, բարելավել համագործակցությունը դպրոցների եւ բուհերի միջեւ, համատեղ ծրագրեր իրագործել լրագրողների համար»,- ընդգծել է Ալգաերովան: Սլովակիայի ԱԳՆ պետքարտուղարը նաեւ նշել է, որ ներկա դրությամբ Հայաստանի եւ Սլովակիայի ապրանքաշրջանառությունը շատ փոքր է` տարեկան $4,5 մլն: «Մենք հուսով ենք ընդլայնել մեր հարաբերությունները տնտեսությունում: Մեր գործարարները պատրաստ են Հայաստանի էներգետիկա ներդնել $150 հազար` փոքր ՀԷԿ-երի կառուցման համար»,- ասել է նա: Իր հերթին, Հայաստանում Սլովակիայի Հանրապետության պատվո հյուպատոս Գագիկ Մարտիրոսյանը հիշեցրել է, որ Սլովակիայում այսօր 4000 հայ է ապրում, ինչպես նաեւ, որ 2004 թվականին Սլովակիան ճանաչել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը: Նրա խոսքերով, հյուպատոսարանի բացումը կատալիզատոր կդառնա երկու երկրների բարեկամական հարաբերությունների համար բոլոր բնագավառներում: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում Ըստ Գրիզլովի, գլխավոր հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես է կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանը ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու դատավճիռը Սարգսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Դատախազությունը դատական ակտը կբողոքարկի ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ |