Հունաստանը չի արտահանձնելու Թուրքիայում հեղաշրջման փորձին մասնակցած 3 թուրք զինվորականին![]() 6 դեկտեմբերի 2016 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Հունաստանը մերժել է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո իր երկրում ապաստանած 8 թուրք զինվորականից 3-ի արտահանձնման վերաբերյալ Թուրքիայի պահանջը: Նման որոշում է կայացրել հունական դատարանը: Որպես հիմնավորում նշվում է այն հանգամանքը, որ Թուրքիայում նրանց կյանքը վտանգված կլինի, թուրքական İhlas-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Մյուս 5 զինվորականի վերաբերյալ դատարանի վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին: Ավելի ուշ հունական դատարանը մերժել էր 8 փախստականից 7-ի՝ ապաստան տրամադրելու վերաբերյալ խնդրանքը: Հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման փորձից հետո 8 թուրք զինվորներ ուղղաթիռով վայրէջք էին կատրել Հունաստանի Դեդեաղաչ օդանավակայանում՝ քաղաքական ապաստան խնդրելով այս երկրից: Հույն պաշտոնյաները հայտնել են ապաստան խնդրած զինվորների անունները՝ Գենջայ Բյույուք, Ահմեթ Գյուզել, Աբդուլլահ Յեթիք, Ֆերիդուն Չոբան, Սուլեյման Օզկայնաքչը, Ուղուր Ուչան, Բիլալ Քուրուգյուլ և Մեսութ Ֆըրաթ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |