Նախարար. ՀՀ կրթակարգի հիմնական խնդիրը դպրոցական ծրագրի բեռնաթափումն է 6 դեկտեմբերի 2016 - 13:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթահամակարգի հիմնական խնդիրն է դպրոցական ծրագրի բեռնաթափումը, դասագրքերի և առարկայական ծրագրերի վերանայումը, դասավանդման նոր մեթոդների ներմուծումը: Այս մասին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ասել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում: Քննարկմանը մասնակցել են ԿԳ նախարարի տեղակալները, ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի, ԾԻԳ-ի, «ԱՅԲ» կրթական հանգույցի, «Քվանտ» վարժարանի, ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ և Երևանի թիվ 198 ավագ դպրոցների տնօրենները, հանրակրթության ոլորտի ներկայացուցիչներ: Ներկայացնելով կրթակարգի մշակման առաջնահերթությունները՝ նախարարն ընդգծել է ազգային կրթակարգի գաղափարի և հանրակրթության պլատֆորմի ամբողջացումը. «Մենք պետք է ազնվորեն հարցնենք ինքներս մեզ՝ առաջարկվող կրթակարգի նախագիծը բավարարո՞ւմ է մեր պահանջներին. եթե այո փորձենք կատարելագործել այն, եթե ոչ՝ անկախ նրանից, որ որոշակի աշխատանք արդեն կատարվել է, առաջարկենք մասնագետներին մի քանի նախագծային նոր առաջարկներ ներկայացնել, որպեսզի համատեղ քննարկումների ժամանակ լավագույն տարբերակը ստանանք»,- նշել է Մկրտչյանը: Նա հավելել է, որ կրթակարգին հաջորդելու են կրթական ծրագրերի և հենքային առարկայական ուսումնական պլանների մշակման աշխատանքները, որտեղ հստակեցվելու են առարկայական ծավալների տեղաբաշխվածության հարցերը: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ առարկայական չափորոշիչների մշակման աշխատանքային խմբերում ընդգրկվեն տվյալ ոլորտի լավագույն մասնագետները»,- ընդգծել է նախարարը՝ ավելացնելով, որ այժմ զուգահեռաբար մշակվում են և օտար լեզուների զարգացման հայցեկարգերը և մշակվող կրթակարգում այդ պահանջները պետք է հաշվի առնվեն: Նախարարի խոսքով՝ կրթակարգի հիմնական խնդիր է դիտվում դպրոցական ծրագրի բեռնաթափումը, դասագրքերի և առարկայական ծրագրերի վերանայումը, դասավանդման նոր մեթոդների ներմուծումը: «Շատ կարևոր է, որ մենք կարողանանք պահպանել նաև դպրոցների ակադեմիական ազատությունների շրջանակը: Առարկայական պարտադիր ծավալին զուգահեռ մենք առնվազն մեկ քառորդի չափով պետք է հնարավորություն տանք դպրոցին ինքնուրույն ձևավորել իր կրթական ծրագիրը»,- ընդգծել է նախարարը: Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են տարբեր առաջարկներ՝ առարկայական համամասնությունների տեղաբաշխման, ծրագրերի բեռնաթափման և դպրոցների ազատությունների վերաբերյալ: Որոշվել է առաջիկայում կազմակերպել կրթակարգի նախագծերի մի քանի տարբերակների քննարկում: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա ԱԳՆ–ն արձագանքել է մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին |